Բրիտանուհին հեռուստացույցի վահանակով սպանել է իր 78-ամյա հորը
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Նիկոլա Տաունսենդը հեռուստացույցի հեռակառավարման վահանակով սպանել է իր 78-ամյա հորը: Այս մասին տեղեկացնում է The Mirror-ը:
Կինը բարկացել է ու իր հոր կողմը նետել հեռակառավարման սարքը, որն էլ դիպչել է տարեց մարդու գլխին ու վիրավորում հասցրել:
Այդ ամենից հետո նա իր հորը գցել է բազկաթոռից, ինչի հետևանքով նա կոտրել է մի քանի կողոսկր: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց և մահացել 12 օր անց: