Իվան Ռակիտիչը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»
Կատալոնական «Բարսելոնա»-ին չի հետաքրքրում Իվան Ռակիտիչի ու Էմրե Ջանի փոխանակությունը, քանի որ նրանք ցանկանում են խորվաթ ֆուտբոլիստին ներառել Նեյմարի տրանսֆերի գործարքում:
Մյուս կողմից էլ Sport.es կայքը նշում է, որ իսպանացիները Ռակիտիչին կարող են վարձավճարով տալ թուրինյան ակումբին այն պայմանով, որ հետագայում իտալացիները գնեն Ռակիտիչի ամբողջական տրանսֆերը:
Ռակիտիչն անձամբ ցանկանում է մնալ կատալոնական ակումբում: Նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականին: