«Ինտեր»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդը»-ը համաձայնեցրել են Ալեքսիս Սանչեսի տեղափոխությունը
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը շուտով կդառնա իտալական «Ինտեր»-ի ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկանում ենք Sky Sport կայքից:
Նշվում է, որ երկու ակումբները համաձայնեցրել են տրանսֆերի բոլոր կետերը: Սանչեսը պայմանագիր կստորագրի իտալական ակումբի հետ առաջիկա ժամերին:
Իտալական ակումբը կվարձակալի Սանչեսին մինչև 2020 թվականի հունիսը, որից հետո կգնի նրա ամբողջական տրանսֆերը: Վաղը ֆուտբոլիստը կժամանի Միլան: