«ՊՍԺ»-ն ցանկանում է գնել Մարիո Մանջուկիչին
Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչի ծառայություններով հետաքրքրված է «ՊՍԺ»-ն: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Փարիզցիները ցանկանում են, որ 33-ամյա խորվաթը փոխարինի վնասվածք ստացած Էդինսոն Կավանիին ու Կիլիան Մբապեին: Ֆրանսիական ակումբը կապ է հաստատել Մանջուկիչի գործակալի ու իտալական ակումբի հետ:
Նշվում է, որ Մանջուկիչը հետաքրքրված է այս առաջարկով: