«Միլան»-ն ու «Ատլետիկո»-ն հասան համաձայնության․ Անխել Կորեան կտեղափոխվի «Միլան»
Իտալական «Միլան»-ը համաձայնության է հասել Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ Անխել Կորեայի տրանսֆերի հարցում։ Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։
Իտալական ակումբն արգենտինացու համար կվճարի 35 միլիոն եվրո և բոնուսի կարգով ևս 5 միլիոն եվրո։
Ընդգծենք, որ արդեն մի քանի ամիս այս բանակցությունները շարունակվում էին։ Կորեան անձամբ կողմ է միլանյան ակումբ տեղափոխվելուն։