Սա աբսուրդ է, քաղաքապետարանն իր քմահաճույքով է աշխատում. Բաբկեն Հարությունյան (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանը խախտել է օրենքը և չհիմնավորված պատասխան տվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը:
Նրա գնահատմամբ՝ Երևանի քաղաքապետարանն առհասարակ խուսափում է պատասխանել իր հարցումներին:
Հարությունյանը Երևանի խնդիրներին վերաբերող գրավոր հարցումներ է ուղարկել քաղաքապետին, որոնցից մի մասին դեռևս չեն պատասխանել, մյուսներին տվել են անհիմն պատասխաններ:
Ըստ Բաբկեն Հարությունյանի՝ քաղաքապետարանի կողմից նման արձագանքը ունի մեկ բացատրություն` Հայկ Մարությանը չի կարողացել կատարել իր նախընտրական խոստումները և այսօր չունի պատասխաններ:
Ամեն դեպքում բանախոսը վճռական է տրամադրված` իր հարցմանը պատշաճ չպատասխանելու համար հարցը կլուցի իրավական դաշտում:
Նա լրագրողներին ներկայացրեց աղբահանությանը վերաբերող իր հարցման պատասխանը, որը Բաբկեն Հարությունյանն աբսուրդ է որակում:
Մանրամասները` տեսանյութում