«Միլան»-ը ցանկանում է գնել Խամես Ռոդրիգեսին
Իտալական «Միլան»-ի ղեկավարները տրանսֆերային առաջարկ կանեն «Ռեալ»-ին։ Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։
Միլանյան ակումբը ցանկանում է գնել Խամես Ռոդրիգեսին։ Միլանյան ակումբի տնօրեն Զվոնիմիր Բոբանը այս պահին գտնվում է Մադրիդում և ամենայն հավանականությամբ արդեն կատարել է առաջարկը։ Ընդգծենք, որ Խամեսի ծառայություններով շատ լուրջ հետաքրքրված են նաև «Նապոլի»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
Կոլումբիացին անձամբ մտադրված է հեռանալ ակումբից։