Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Զելենսկին հերթական անգամ կոպիտ կերպով է դիմել իր երկրի դաշնակիցներինՉարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Իրաքի շիաները կվերսկսեն հարձակումները ամերիկյան զորքերի դեմՓաշինյանը թույլ տվեց ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ, հայտարարեց՝ Ռուսաստանը մեր հարևանը չէ․ Առաքելյան «Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որ «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյան «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Ամերիկյան կոալիցիայի կործանիչը Սիրիայում ռազմական կայան է ոչնչացրելԸստ Փաշինյանի՝ ով դեմ է Տավուշի գյուղերի հանձնմանը, ռուսական շպիոն է, ով կողմ՝ հայրենասեր․ Ստեփան Դանիելյան ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ. ՀՀ-ն ԼՂ-ի համար պատերազմ չի սկսելու. Փաշինյան (տեսանյութ) ՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը, չունենք համոզմունք, որ չեն հարձակվի (տեսանյութ) ՀՀ-ն երբեք էլ Արևմուտքից հեռու չի եղել, որ հիմա մոտենա, ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունենում Փաշինյանը հարցազրույց է տալիս բրիտանական լրատվամիջոցներին․ ՈՒՂԻՂ Կիրանցի ճանապարհը փակած բնակիչները խարույկ են վառել ու գիշերելու են այնտեղ (տեսանյութ) Ավարտվել է Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի վարչական շրջանների ներկայացուցիչների հետ․ մանրամասներ Փաշինյանը փայլուն է տիրապետում հերթական խայտառակ պարտությունը հաղթանակ ներկայացնելու արվեստին Նախագահը «պաշտպանել է» Փաշինյանին ու վստահեցրել, որ նա ՀՀ-ից «մեկ միլիմետր չի զիջի» Սահմանազատման գործընթացի գործնական փուլում ենք,կարևոր է անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից Խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր․ փակման աշխատանքներ են Ինչ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել՝ իր հայտարարություններով, գործողություններով ու անգործությամբ․ Փաշինյան Էրդողանը Աթաթուրքի ծրագիրն է առաջ տանում, «Զանգեզուրի միջանցքը» նրանց պետական քաղաքականությունն է (տեսանյութ) ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ Խաչիկ համայնքում է ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է՝ Տավուշում ականազերծում և պայթեցումներ են լինելու․ մանրամասներ Վրաստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները ՀՀ-ն պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմ ՀՀ-ն չի դիմադրում Թուրքիայի դեմ, վերջինիս կհաջողվի մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում (տեսանյութ)
Սահմանազատման շուրջ իրավիճակը հնարավոր է դարձել ՀՀ կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչումից հետո
«Այսօր էլ ենք Ոսկեպարում գիշերելու, գործընթացն ավելի մեծ թափ է առնելու, կտեսնե'ք». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) ԼՂ-ից խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանում ստեղծված իրողություններին․ Պեսկով Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը «Հեզբոլլահ»-ը խոցել է իսրայելական «Հերմես 450» անօդաչու թռչող սարքԱկնհայտ է, որ այսպես կոչված «Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում․ Ոսկանյան Միրզոյանն ու Կլաարը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումներին Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում (տեսանյութ) Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին Սաուդյան Արաբիա է գործուղել Ռուս խաղաղապահների շարասյունը Լեռնային Ղարաբաղից շարժվել է Հայաստան Հորդորում ենք դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը, որը ատելություն է սերմանում
Փաշինյանն ու Տոյվո Կլաարն անդրադարձել են Տավուշի մարզում սահմանազատման գործընթացին
Ապրիլի 24-ին Մետրոպոլիտենը աշխատանքը կիրականացնի արտակարգ ռեժիմով, ժամային փոփոխություններ կլինենԱպրիլի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՀայտարարում ենք և զգուշացնում Նիկոլ Փաշինյանին․ հայտարարություն
Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ
Հայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է
Մամուլ

«Ժամանակ». «Իմ քայլը» խմբակցությունը կպառակտվի՞. քաղաքական մեծամասնության ճգնաժա՞մ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հիմնավո՞ր է Ամուլսարի հարցի առիթով արտահերթ խորհրդարանական ընտրության սցենարի դիտարկումը, թե՞ ոչ: Այս հարցը տարբեր հարթություններում դիտարկվում է առավելապես խորհրդարանական մեծամասնության պառակտման համատեքստում՝ հաշվի առնելով, որ այդ մեծամասնության մի զգալի մասը դեմ է հանքի շահագործմանը, ինչի նախնական մտադրությունն իշխանությունն արտահայտել է:

Իհարկե, պետք է արձանագրել, որ ամենեւին բացառելի չէ շրջադարձը եւ հայտարարությունը, որ վտանգներն այդուհանդերձ փարատված չեն, եւ Հայաստանը կայացնում է ռիսկի չգնալու որոշում: Հետո գնում ենք միջազգային արբիտրա՞ժ, թե՞ մտածում ենք առնվազն ժամանակ ձգելու որեւէ տարբերակ՝ սա այլ հարց է: Բայց եթե կայացվում է հանքի շահագործման աներկբա եւ անբեկանելի որոշում, ապա հասկանալի է, որ այն պետք է իրականացվի, այլապես կայացված, բայց չիրականացված որոշումը աշխատելու է իշխանության դեմ:

Եվ այստեղ առաջանում է հարցը՝ «Իմ քայլը» խմբակցությունը կպառակտվի՞, եւ կառաջանա՞ քաղաքական մեծամասնության ճգնաժամ: Պետք է նկատել, որ իշխող խմբակցությունն ունի բավականին մեծ տոկոս՝ «պառակտման լյուֆտի» համար: Իհարկե, վտանգի տակ կհայտնվի, այսպես ասած, երկու երրորդը, սակայն պարզ մեծամասնությունը կարող է մնալ «անձեռնմխելի»: Սա էլ անշուշտ նոր իրավիճակ է՝ հաշվի առնելով այն, որ կա Սահմանադրության փոփոխության, այսպես ասած, սահմանադրական օրենքների մեծ օրակարգ, որոնք իշխանությունից պահանջելու են հենց, այսպես ասած, երկու երրորդը՝ մեծամասնությունը: Հետեւաբար տրոհումը կարող է բերել խնդիրների:

Մյուս կողմից՝ ի՞նչ է նշանակում տրոհում, եւ արդյոք չափազանցված չէ՞ այդ դիտարկումը: Ի՞նչ են անելու պատգամավորները, որոնք դեմ են Ամուլսարին: Լքելո՞ւ են խորհրդարանը: Այդ դեպքում արդյոք ցուցակում չե՞ն լինելու փոխարինողներ: Եթե խորհրդարանը չեն լքում, արդյոք մնացյալ հարցերում պարզապես ինքնանպատակ դե՞մ են քվեարկում՝ ինչ է թե վարչապետը եւ կառավարությունը Ամուլսարի հարցում կայացրել են այլ որոշում:

Այդ հարցադրումներին հնարավոր է ավելացնել շատերը, եւ պարզ կդառնա, որ խորհրդարանական մեծամասնության ճգնաժամն այնքան էլ իրատեսական չէ: Ըստ այդմ՝ խիստ տեսական է եւ թերեւս ցանկալին իրականության տեղ դիտարկել է նշանակում այդ համատեքստում արտահերթ ընտրության պատճառահետեւանքային կապ կառուցելը:

Այլ է հարցը, որ հարցն օրակարգում տեղ ստանա ավելի լայն ներքաղաքական ճգնաժամի ֆոնին, եթե ձեւավորվի հանքի շահագործման կառավարության որոշման դեմ լայն հանրային դիմադրություն, կառավարությունն այն հաղթահարելու համար դիմի իրավապահ եւ ուժային գործիքի: Այստեղ արդեն շատ բան կախված է քաղաքական ուժերից: Նրանք կմիավորվե՞ն այդ խնդրի շուրջ, եւ կստացվի՞ ձնագնդի էֆեկտ, որն իշխանությանը կստիպի կա՛մ ձեռնամուխ լինել ուժային լայն գործողությունների, կա՛մ գնալ քաղաքական հանգուցալուծման արտահերթ ընտրական ճանապարհով:

Ամբողջ հարցը, սակայն, այն է՝ այդ ուժերի համար, որ քաղաքական ճգնաժամ հասունացնել նրանք կարող են, մինչդեռ նրանց բոլորի դեպքում թերեւս հարց է՝ իսկ կարո՞ղ են հաղթահարել խորհրդարանի անցողիկ շեմը: Ակնառու է, որ դա կարող են ոչ բոլորը՝ Փաշինյանի առաջնորդած ուժից բացի: Անգամ ներկայումս խորհրդարանում եղած մյուս երկու ուժերը: Գործնականում բոլորի համար անցողիկ շեմը խնդիր է: Դա չի նշանակում, որ ոչ ոք չի անցնի: Դա նշանակում է, որ երաշխավորված չէ, թե ով կանցնի, որովհետեւ անցնողներ անկասկած կլինեն: Իսկ այստեղ կարող է ստացվել, որ բոլորը կարող են մասնակցել քաղաքական ճգնաժամի հասունացմանը, իսկ դրանից օգտվել կկարողանա մեկ-երկու ուժ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում