«ՊՍԺ»-ն Նեյմարին կվաճառի «Ռեալ»-ին, եթե գործարքում ներառվի Վինիսիուս Ժունիորը
«ՊՍԺ»-ն ու «Ռեալը» բանակցում են Նեյմարի հնարավոր տեղափոխության հարցով։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Փարիզյան թիմը ցանկանում է, որ մադրիդյան թիմի 19-ամյա հարձակվող Վինիսիուս Ժունիորն ամեն կերպ ներառվի հնարավոր բոլոր գործարքների մեջ։ Իսպանական ակումբն էլ արդեն 3-րդ անգամ մերժել է նմանատիպ առաջարկը։
Հիշեցնենք, որ Նեյմարն այս մրցաշրջանում դեռ ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել։