Մոսկվայում կինը ցած է ընկել այրվող շենքի 14-րդ հարկից ու մահացել
Երեկ երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանում։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Մոսկվայի հարավում վառվող շենքի բնակչուհի կինը փորձել է ինքն իրեն փրկել, մինչև հրշեջների ժամանելը, սակայն նա ցած է ընկել 14-րդ հարկից և մահացել։Այս պահին տեղում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։
Այլ զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։