Ես ցանկանում եմ, որ Նեյմարը մնա թիմում. Տիագու Սիլվա
«ՊՍԺ»-ի պաշտպան Տիագու Սիլվան խոսել է Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Իհարկե, ես ցանկանում եմ, որ նա մնա մեր թիմում։
Նեյմարն անփոխարինելի ֆուտբոլիստ է ցանկացած թիմի համար։ Նա անփոխարինելի էր «Բարսելոնա»-ում, նա անփոխարինելի է նաև մեզ մոտ։ Սա հարաբերություն է ֆուտբոլիստի ու ակումբի միջև, և մենք չենք կարող խառնվել այդ ամենին։
Անկեղծ ես չգիտեմ, թե ի՞նչ կա նրա ու ակումբի միջև։ Սպասում եմ տրանսֆերային պատուհանի փակմանը, որպեսզի տեսնեմ, թե ի՞նչ է լինում։ Ես ուզում եմ, որ նա մնա թիմում»։