«Յուվենտուս»-ն ու «Բարսելոնա»-ն կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով
Թուրինի «Յուվենտուս»-ը շարունակում է հետաքրքրվել կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Իվան Ռակիտիչով։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Իտալիայի չեմպիոնները մեկ առաջարկ արել են և մերժվել։ Հիմա նրանք ուզում են փոխանակվել ֆուտբոլիստներով։ Իտալական ակումբը ցանկանում է Ռակիտիչի դիմաց իսպանացիներին առաջարկել Էմրե Ջանին։
Ընդգծենք, որ գերմանացի Ջանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ։