Կրակոցներ Շվեդիայում․ կա 1 զոհ և 3 վիրավոր
Շվեդիայի Մալմյո քաղաքում անհայտ անձը կրակ է բացել։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Ինչպես հայտնել են դեպքի վայրից, կրակոցների հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է։
Տեղի ոստիկանապետ Կալլե Փերսոնի խոսքով՝ 1 մարդ զոհվել է։ Նա մասնավորապես նշել է․ «Ավելին մենք դեռ ասել չենք կարող։ Մենք շարունակում ենք կատարել մեր աշխատանքը»։
Ականատեսներից մեկն էլ նշել է, որ զոհերը շատ են, քանի որ գետնին պառկած տեսել է մի կնոջ ու երեխայի։
Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։