Մոսկվայի հիվանդանոցում մահացել է ռուս հայտնի բլոգեր Օլեսյա Սացունկևիչը
Կրասնոդար քաղաքի բնակչուհին Ինդոնեզիայում տեղի ունեցած վթարից հետո մահացել է Մոսկվայի հիվանդանոցում։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Բլոգգեր աղջիկ Օլեսյա Սացունկևիչը վթարի է ենթարկեվ օգոստոս ամսվա կեսերին։ 32-ամյա բլոգերը մոտոցիկլետով վթարի էր ենթարկվել Բալիում։
Նա հիվանդանոց էր տեղափոխվել ուղեղի ցնցումով, սակայն հիվանդանոցում նա կոմայի մեջ է ընկել, քանի որ նրա գլխուղեղի վրա արյուն էր կաթացել։ Երեկ Մոսկվայի հիվանդանոցում բլոգերը մահացել է։