Ահեղ Զլատանը․ Իբրահիմովիչը ՄԼՍ-ի վերջին 3 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ
«Լոս-Անջելես Գելեքսի»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Լոս-Անջելես»-ի հետ հանդիպման ժամանակ դարձել է դուբլի հեղինակ։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
37-ամյա շվեդ ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դառնում 3-րդ խաղն անընդմեջ։
Նա այս մրցաշրջանում 22 խաղի ընթացքում դարձել է 22 գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուների ցուցակում 2-րդն է։
Ընդգծենք, որ Իբրահիմովիչի եվրոպական վերջին ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։
Հավելենք նաև, որ նախորդ ձմռանը նա շատ մոտ էր նորից Եվրոպա գալուն, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ տեղափոխությունը չստացվեց։