Աշխարհի 10 միլիարդատերերը 1 օրում միասին կորցրել են 14 միլիարդ դոլար
Աշխարհի 10 ամենահարուստ մարդիկ մեկ օրվա ընթացքում կորցրել են ավելի քան 14 միլիարդ դոլար՝ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև տեղի ունեցած առևտրային կոնֆլիկտի պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Նշվում է, որ ամենաշատ գումար կորցրել է Amazon ընկերության հիմնադիր Ջեֆֆ Բեզոսը։ Նա կորցրել է մոտ 3,25 միլիարդ դոլար։ Գումարներ են կորցրել նաև Facebook, Microsoft, Google-Alphabet և այլ ընկերություններ։
Ռուս միլիարդատերերը միասին վերցրած կորցրել են մոտ 2 միլիարդ դոլար։