Ես ցանկանում եմ թիմում պահել Նեյմարին. Թոմաս Տուխել
«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է իր թիմի ֆուտբոլիստ Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Այս մրցաշրջանում բրազիլացին չի մասնակցել 3-րդ խաղին անընդմեջ։
Տուխելը մասնավորապես նշել է․ «Լեոնարդոն շատ լավ գիտի, որ ես ցանկանում եմ թիմում պահել Նեյմարին։ Իրավիճակը շատ խառն է, և պետք է շատ արագ որոշում կայացնել։ Նա շատ լավ ֆուտբոլիստ է, և ես նրա կարիքը շատ ունեմ»։
Ընդգծենք, որ Նեյմարին գնելու 2 հավանական թեկնածուներն են «Բարսելոնա»-ն ու «Ռեալ»-ը։