Տավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի
Հասարակություն

Փոքր Վեդիում երկրորդ ամիսն է՝ խմելու ջուր չկա. մինչև հոկտեմբեր էլ հավանաբար չի լինի. բնակիչն ահազանգում է (ֆոտո)

Յուրաքանչյուրիդ օգնության կարիքն ունենք, խիստ անելանելի, անմարդկային իրավիճակ է... մեզ խմելու ջուր բերեք։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փոքր Վեդի գյուղի բնակիչ Արմինե Խաչիկյանը։

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Սուրեն Պապիկյան, Նիկոլ Փաշինյան, Արման Թաթոյան, Գարիկ Սարգսյան,  ՋՈՒՐ ՏՎԵ՛Ք ԽՄԵԼՈՒ

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում կարևորագույն մի հարցի շուրջ, որ ժամ առաջ լուծվելու կենսական պահանջ ունի։ Ըստ այդմ` հույս ունեմ` կարձագանքեք։ Նախապես նշեմ` հանարային գրառումս նպատակային է` գրավոր դիմում ներկայացնելու ընթացակարգին քաջատեղյակ լինելով։

Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մի ստվար հատված (ավելի քան 150 ընտանիք, նաև մանկապարտեզ, դպրոց) սույն թվականի մայիսի 15-ից ԱՌ ԱՅՍՕՐ, այսինքն ավելի քան 2 ամիս անհայտ պատճառներով զրկված է ԽՄԵԼՈՒ ՋՐԻՑ։ Ջուր կար ու հանկարծ չկա։ Մի կաթիլ անգամ չի հասնում գյուղացուն։ Գյուղի մյուս մասի ջրամատակարարումը ևս վերջին օրերին խիստ սահմանափակվել է, նորմայից շատ քիչ է տրվում, և ջուրն էլ տարօրինակ գույն ու համ ունի։ Աղեստամոքսային խանգարումների դեպքեր կան արդեն։ Այլևս այս կերպ անհնար է։

ՋՈՒՐ ՏՎԵ՛Ք ԽՄԵԼՈՒ։

Տեղեկացնեմ, որ խնդրին այս կամ այն կերպ առնչվող կառույցները` համայնքապետարան, մարզպետարան Գարիկ Սարգսյան , «Վեոլիա ջուր», տեղյակ են հարցին մեր բարձրաձայնումների միջոցով։ Սակայն տեղեկացված լինելը որևէ արդյուքնի չի բերել, քանի որ առ այսօր չի վերականգնվել խմելու ջրի մատակարարումը։ Ավելին` խնդրի նկատմամբ անտարբեր վերաբերմունքը կոտրելը մեր կողմից ջանք պահանջեց։ Երևանից ժամանած մասնագետները փորվածքներ են արել խաթարումը պարզելու համար, հունիսին մարզպետն է խնդրի առնչությամբ գյուղ եկել, բայց ապարդյուն. խնդիրը լուծված չէ։ Ավելին` ըստ Արարատի մարզպետարանից անձամբ ստացած տեղեկության` մինչև հոկտեմբեր ջուրը չի էլ լինելու։

ՋՈՒՐ ՏՎԵ՛Ք ԽՄԵԼՈՒ։

Տարօրինակն այն է, որ նույն ջրուղին ունեցող և մեր համայնքին նախորդող ու հաջորդող գյուղերը` Նոր Կյանք և Լուսառատ, ջուր ունեն...

Մի քանի փաստեր։ Խմելու ջուրը մեզ համար մեր կենցաղի առանցքն է. լողանալ, հաց սարքել, աման լվանալ, լվացվել....մի քիչ էլ, ու այս ամենը երևակայական անցյալ կդառնա, քանի որ կամ ջուր ենք առնում, կամ համագյուղացիներով ինքնակազմակերպվելով և վճարելով` քանիցս ջրատար մեքենայով ջուր բերում գյուղ, կամ հարակից համայնքներից, նաև Երևանից հյուր են գալիս` խմելու ջրի տարաներով... Հարց եմ ուղղում համայնքապետին, որ խմելու ջուր ունի նաև իր ընտանի կաթնասունների համար, Վեոլիային ու մարզպետին` քանի՞ ժամ կդիմանաք Դուք և Ձեր ընտանիքները առանց խմելու ջրի, առանց լվացվելու, առանց լողանալու, զուգարան գնալու... Քանի՞ անգամ կգնաք ու ծանր տարաներով ջուր կկրեք, որ խմեք էս տապին, որ լվացվեք էս տապին, որ լողանաք էս տապին, քանի՞ անգամ կարող եք ջուր առնել, որ խմեք էս տապին, որ լվացվեք էս տապին, որ լողանաք էս տապին։ Ո՞նց կարելի է հարցը չկարգավորել։ Ո՞նց կարելի է էսքան խեղճացնել բարիք ստեղծող գյուղացուն, ո՞նց կարելի է էսքան հիասթափեցնել, նեռվային ու լարված առօրյա ստեղծել դաշտից, սահմանից, գործից տուն մտնող հոգսախեղդ, կենցաղախեղդ գյուղացու տանը ու դրդել ծայրահեղ քայլերի։ Դե արի ու մի ենթադրի, որ գուցե հերթայան ստվերային գործունեությունն է, որ ինչ֊որ բան հստակ չէ, ինչպես, ասենք, մեր գյուղի հանրային սեփականություն հանդիսացող ֆուտբոլի դաշտ սրան֊նրան վաճառելու հնարավոր իրականությունը, անօրինական գործարքները, որոնց մի մասը դատական փուլում է։ Ո՞նց կարելի է չամաչել էս տեսակ անկարգ իրավիճակի համար ու աշխատավարձ ստանալ իբր աշխատելու համար։ Առողջական հնարավոր խնդիրներն էլ հստակ պատկերացնում եք ջուր չունենալու հետևանքով։

ՋՈՒՐ ՏՎԵ՛Ք ԽՄԵԼՈՒ։

Գյուղացուն պատճառները չեն հետաքրքրում արդեն, չհիմնավորված պատճառները հատկապես, թե լողավազաններ են լցվում խմելու ջրով, չի հերքում։ Ցույց տվեք մեր գյուղի էդ հատվածում մի լողավազան։ Նոր Կյանքում` մարզպետի գյուղում, գո՞ւցե կան, դրա համար ջուրը մեզ չի հասնում. «Վեոլիա»-ն պնդում է, որ սահմանված չափաբաժինը թողնում է դեպի գյուղ։

Ջուր տվե՛ք խմելու։ Հակառակ դեպքում բնավ գրոտեսկ չի այն որակումը, որ այս իրավիճակը ինքնասպանության դրդելու հոդվածից ինչո՞վ է մեղմ, արևի տակ հողի հետ կռիվ տվող գյուղացուն ԽՄԵԼՈՒ ջրից կտրելը աստված չունենալ է, այ անաստվածներ։ Էս վիճակում դեռ հարկեր գանձելու բարոյական իրավունք ունե՞ք։ ՉՈՒՆԵՔ, քանի դեռ Ձեր աշխատանքային փորձն ու կազմակերպչական հմտությունը հաշմանդամ են։ Քանի դեռ խմելու ջուր չունենք։

Նորածնին, սահմանը հսկող-պահողին, երեխաներին ու իրենց ընտանիքներին թողնել առանց ջրի... Դուք որակեք, բայց մինչ այդ ՋՈՒՐ ՏՎԵ՛Ք խմելու։

Հիմա առանց զգացմունքայնության մի քանի ԷԱԿԱՆ հարցեր`
1. ե՞րբ է վերականգնվելու խմելու ջրի մատակարարումը,
2. ովքե՞ր են պատասխանատու այս ծայրահեղ իրավիճակի համար,
3.ումի՞ց պետք է պահանջել ֆինանսական, բարոյահոգեբանաառողջական փոխհատուցում,
4. ո՞վ/ովքե՞ր պետք է պատասխանատվություն կրի և պատժվի իր աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու, խնդրի կարգավորմանը ի պաշտոնե լրջագույնս չվերաբերվելու համար,
5.եթե դիցուկ խնդիրը ծագել է հետագայում ջրամատակարարումը բարելավելու համար, և ժամանակ է պահանջվում (օդում կախված լուրերով), ինչո՞ւ այլընտրանք չի մտածվել` որպես խնդրի ժամանակավոր լուծում (առնվազն 2 հնարավոր տարբերակ կա)։ Ինչո՞ւ գյուղացին չի ծանուցվել, ու հետևաբար կրկին`
4. ո՞վ/ովքե՞ր պետք է պատասխանատվություն կրի և պատժվի իր աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու, խնդրի կարգավորմանը ի պաշտոնե լրջագույնս չվերաբերվելու համար։

Խնդիրն առավել համակողմանի` տե՛ս նախորդ գրառումներում իմ

Հ.Գ. Անհրաժեշտաբար և նախապես ներողություն խնդրելով` գրառմանս նշում եմ թեպետ խնդրի կարգավորմանն անմիջաբար չառնչվող, բայց, վստահ եմ, սրտացավ ու այս կամ այլ կերպ, թեկուզ ինձ լուծում առաջարկելու պատրաստակամ մարդկանց... յուրաքանչյուրիդ օգնության կարիքն ունենք, խիստ անելանելի իրավիճակ է... Կրկնակի կներեք, եթե մեր խնդրով Ձեր արձակուրդն եմ կտրում»։