Կադիրովն իրեն թիկնապահ է ընտրել 6-ամյա տղայի
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը որպես իր թիկնապահ աշխատանքի է ընդունել վեցնամյա մի տղայի: Տղայի ծնողները համացանցում տեսանյութ էին տեղադրել, որում վեցնամյա տղան պատմում էր, որ երազում է դառնալ Կադիրովի թիկնապահը:
Երբ Կադիրովը դիտել է տեսանյութը, որոշել է իրականացնել տղայի երազանքը: «Ես այլևս ոչ մի բանի մասին չեմ անհանգստանում, քանի որ նման պրոֆեսիոնալ թիկնապահ ունեմ»-ասել է Կադիրովը: