Վերաքննիչը մերժեց Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատախազության բողոքը. կալանք չի սահմանվի
Ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանն ընթերցեց դատարանի որոշումը` մերժել դատախազության բողոքը: Այսինքն` Ռոբերտ Քոչարյանի գույքի և հաշիվների վրա կալանք չի սահմանվի։
Հիշեցնենք, որ մինչ այդ արգելանք էր դրվել նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա: Սակայն Մարդու իրավուքնների պաշտպանի պահանջով այն հանվել էր: