Հյուսիսկորեացիները Ճապոնական ծովում ձերբակալել են ռուս ձկնորսների
Հյուսիսկորեական սահմանապահները Ճապոնական ծովում ձերբակալել են ռուսական ձկնորսական «Сянхайлинь-8» նավը, որում 17 մարդ է գտնվել: Փհենյանում ռուսական դեսպանատունը հայտարարել է, որ ամեն ինչ անում են խնդրի հանգուցալուծման համար:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին, սակայն այդ մասին միայն հիմա է հայտարարվել:
Հյուսիսկորեական կողմը հայտնել է, որ ձկնորսական նավը ձերբակալվել է, քանի որ այն անօրինական է հատել Հյուսիսային Կորեայի ջրային տարածքը: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: