«Մենք թույլ չենք տա,որպեսզի Հորմուզի նեղուցում անկարգություններ հրահրվեն» Հասան Ռոհանի
Իրանը թույլ չի տա, որպեսզի անկարգություններ հրահրվեն Պարսից ծոցում: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա նաև հավելել է, որ Պարսից ծոցը խաղեր խաղալու համար չէ:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ խումբ կստեղծվի, որը կհսկի Հորմուզի նեղուցը, որտեղ վերջին շրջանում իրավիճակի սրացում է նկատվում: Հասան Ռոհանին այս առիթով ասել է. «Մենք թույլ չենք տա որևէ մեկին, որպեսզի անկարգություններ հրահրեն Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում: Ամեն դեպքում մենք կոնֆլիկտ չենք ցանկանում»:
Նա հավելել է, որ Իրանն անում է ամեն ինչ, որպեսզի ապահովի Պարսից ծոցի անվտանգությունը: