Եկատերինբուրգում երկու տղամարդ փորձել են «ականապատել» Պուտինի ավտաշարասյան ճանապարհը
Եկատերինբուրգում երկու քաղաքացի ձերբակալվել է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը ականապատելու փորձի կասկածանքով:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Սվերդլովսկի մարզի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելխին:
Կասկածյալները խոստովանել են, որ ցանկացել են ստուգել իրավապահների արձագանքը:
Նշվում է, որ Պուտինի այցի օրը կասկածյալները կոշիկի տուփի մեջ կեղծ ռումբ են տեղադրել մայրուղու վրա, որտեղով պետք է անցներ նախագահի ավտոշարասյունը։
ՆԳՆՎ մամլո ծառայությունը հայտնում է, որ տղամարդիկ Եկատերինբուրգի բնակիչներ են, անցյալում արդեն դատապարտված են եղել։ Ոստիկանները չեն բացառում, որ նրանք այս արարքով փորձել են դաս տալ քննիչներին` ավելի վաղ իրենց պատասխանատվության ենթարկելու համար: