«Արարատ-Արմենիա»-ն առաջին խաղակեսում 2:0 հաշվով հաղթեց «Լինկոլն»-ին
Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն հանդիպել է Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն»-ին:
Հանդիպման առաջին խաղակեսն անցավ երևանյան ակումբի առավելությամբ: Հատկապես ակտիվ են Պետրոս Ավետիսյանն ու Ֆյուրջել Նարսինգը, որոն անընդհատ փորձում էր անցումներ կատարել ու գնդակը հասցնել Անտոն Կոբյալկոյին: Վերջինս աչքի ընկավ 33-րդ րոպեին: Ավելացված երկրորդ րոպեին էլ հաշիվը կրկնապատկեց կոտդիվուարցի կիսապաշտպան Կոջոն։
Առաջին խաղակեսն ավարտվեց 2:0 հաշվով` հօգուտ «Արարատ-Արմենիա»-ի: