Բագրատաշենի անցակետում կուտակումներ են. ուղիղ միացում
Հայ-վրացական սահմանին՝ Բագրատաշենի անցակետում, այս պահին կուտակումներ են։
Տեղում են Ազգային ժողով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը։
Վերջինս դեռևս հուլիսի 21-ին ֆեսբուքյան իր էջում գրառում էր արել, որով տեղեկացրել էր, որ ինքը գտնվում է Բագրատաշենի մաքսակետում և տեղում ականատեսն է «աննկարագրելի հերթերի, որոնց մասին քաղաքացիները բազմաթիվ անգամ բարձրաձայնել են»։
«Խոսքը գնում է բեռնափոխադրումներով զբաղվող և մեքենաներ ներմուծողների մասին, որոնց սպասարկում են ընդամենը 4 աշխատակից։ Սա լրջագույն խնդիր է և անթույլատրելի է Հայաստանի համար այս կարևորագույն մաքսակետում նման աշխատելաոճ։ Մարդիկ ստանդարտ փաստաթղթերի ձևակերպման համար ստիպված են լինում ժամերով սպասել, երբեմն մինչև 4, 5, 6 ժամ կամ ավելի երկար...»,- գրել էր նա։
Ավելի ուշ Եղիազարյանը նաև հաղորդել է, որ գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին և ՊԵԿ նախագահին։