Սա լրջագույն խնդիր է և անթույլատրելի աշխատելաոճ. Ա.Եղիազարյանը` Բագրատաշենի մաքսատան մասին (ֆոտո)
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը, պաշտոնական գրությամբ, դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանին և ՊԵԿ նախագահին` կապված Բագրատաշենի մաքսատան աշխատանքների կազմակերպման հետ: Այդ մասին պատգամավորը հայտնում է ֆեյսբուքյան իր էջում:
Ավելի վաղ Արմեն Եղիազարյանը գրել էր, որ գտնվում է Բագրատաշենի մաքսակետում, որտեղ անկազմակերպ աշխատանքի ականատես է եղել:
«Աննկարագրելի հերթեր, որոնց մասին քաղաքացիները բազմաթիվ անգամ բարձրաձայնել են։ Խոսքը գնում է բեռնափոխադրումներով զբաղվող և մեքենաներ ներմուծողների մասին, որոնց սպասարկում են ընդամենը 4 աշխատակից։ Սա լրջագույն խնդիր է և անթույլատրելի է Հայաստանի համար այս կարևորագույն մաքսակետում նման աշխատելաոճ։ Մարդիկ ստանդարտ փաստաթղթերի ձևակերպման համար ստիպված են լինում ժամերով սպասել, երբեմն մինչև 4, 5, 6 ժամ կամ ավելի երկար»,- տեղեկացրել էր պատգամավորը: