Թուրքիան կպատասխանի ԱՄՆ պատժամիջոցներին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլին հայտարարել է, որ Թուրքիան կարող է պատասխանել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներին՝ կապված Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի գնման հետ:
Արտգործնախարարը հայտարարել է, որ չի բացառվում, որ դա առընչվի նաև Ինջիրլիքում գտնվող ամերիկյան ռազմաբազային: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ամերիկան հայտարարել էր, որ Թուրքիան դուրա կմնա F-35 կործանիչ ինքնաթիռների ստեղծման ու ձեռքբերման ծրագրից, քանի որ Ռուսաստանից ձեռք է բերել C-400 համակարգերը, իմանալով, որ Ամերիկան դեմ է այդ գործարքին:
«Եթե Ամերիկան սանկցիաներ կիրառի մեր դեմ, ապա մենք նրան նույն կերպ կպատասխանենք և չի բացառվում , որ որևէ «քայլ կանենք» Ինջիրլիքի ավիաբազայի ուղղությամբ: Սա շանտաժ չէ, ոչ էլ սպառնալիք, այլ նման իրավիճակում բնական գործընթաց»-ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը: