Ավիահարվածներ Աֆղանստանում. կան զոհեր և վիրավորներ
Աֆղանստանի Լոգար շրջանում առնվազն ութ խաղաղ բնակիչ է զոհվել, 6-ը վիրավորվել՝ ավիահարվածների հետևանքով: Լոգար շրջանի ներկայացուցչի խոսքերով ավիահարվածների հեղինակները կոալիցիոն ուժերն են եղել, որոնց նպատակն էր «Թալիբան» ահաբեկչական խմբավորման ուժերին խոցելը:
Հիշեցնենք, որ 2001 թվականից ի վեր Ամերիկան դաշնակիցների հետ ակտիվ մասնակցություն ունի Աֆղանստանում «Թալիբան» շարժման դեմ պայքարում, ինչն էլ ամերիկյան ռազմական պատմության մեջ համարվում է ամենաերկարատև ռազմական «արշավը», որը երբևէ իրականացրել է ԱՄՆ-ն: