Ոստիկանության աշխատակցի մերձավորին պատկանող սրճարանում օրենք են խախտում (լուսանկար)
«Հեղափոխությունից» հետո իշխում էր, այսպես ասած, «ՀԴՄ-ական» ընդհանուր ոգևորություն. բոլորը ՀԴՄ կտրոններ էին պահանջում ու բոլորը տալիս էին: Ակնհայտ է, որ ՀԴՄ կտրոնները ջրի երես են հանում թաքնված երկամուտներն ու լցնում պետական բյուջեն: Այլ կերպ ասած` ՀԴՄ կտրոնը կոռուպցիայի դեմ պայքարի միջոց է:
Սակայն պարզվում է, ինչպես նախկինում, այնպես էլ «հեղափոխությունից» հետո, իշխանությանը մոտ կանգնած մարդիկ իրենց շարունակում են արտոնյալ համարել: Մասնավորապես խոսքը վերաբերվում է Երևանում գործող Gemini սրճարանին, որտեղ ՀԴՄ կտրոն չեն տրամդրում:
Համենայնդեպս NEWSPRESS.am-ի թղթակիցը սրճարանից հեռացել է առանց կտրոնի:
Մեր տեղեկություններով սրճարանը պատկանում է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոբերտ Վաչագանի Սմբատյանի աներձագին` կնոջ եղբորը, սակայն, օդում կախված լուրերի համաձայն, նա «փայատեր» է:
Մատուցողից ստանալով հաշիվն ու վճարելով, NEWSPRESS.am-ի թղթակիցը չի ստացել ՀԴՄ կտրոնը: Նա կանչել է մատուցողին, սակայն վերջինս չի կարողացել պատասխանել, թե ինչու չկա ՀԴՄ կտրոն: Մեր թղթակիցը պահանջել է կանչել մենեջերին, սակայն մենեջեր այդպես էլ չի եկել:
Փոխարենը, երբ նա արդեն սրճարանից հեռանալիս է եղել, այդ պահին եկել անձամբ ոստիկանության գնդապետ Ռոբերտ Սմբատյանը` իր ընտանիքի հետ: Չի բացառվում, որ սրճարանի աշխատակիցները հենց նրան են տեղեկացրել կատարվածի մասին ու ենթադրյալ «մենեջերը» հենց նա էր:
Ամեն դեպքում փաստ է, որ օրենք է խախտվել, ու գեղեցիկ չէ, երբ այդ օրենքը խախտել են նրանք, ովքեր համարվում են դրա կրողներն ու խախտումները վերահսկողը:
Հետաքրքիր է նաև ինչպես կարձագանքի այս հարցին ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, երբ նա իմանա, որ իր ենթակայի հարազատին պատկանող սրճարանում օրենք են խախտում: