Բոյկոտե՛լ ահաբեկչությունը սպասարկող Telcell վճարային համակարգը. Նարեկ Սամսոնյան
Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել չօգտվել Telcell վճարային համակարգից: Նա, մասնավորապես, գրել է.
«Բոյկոտել ահաբեկչությունը սպասարկող Telcell վճարային համակարգը!!!
Telcell ընկերությունը ահաբեկիչներին սպասարկող բիզնես ընկերություն է: Հորդորում եմ բոլորին բոյկոտել սույն վճարման համակարգը և օգտվել դաշտում առկա այլ օպերատորներից (Vivaro, Easypay, Idram և այլն): Վստահ եմ, որ էս ահաբեկչությանը ֆինանսավորողներին բոյկոտելուց դուք շատ քիչ նեղություն կկրեք, բայց իրենց համար սա դաս կլինի, որ մյուս անգամ իրենց բիզնես շահերն ընդդեմ պետականության և հանուն տեռորիստների չօգտագործեն:
Բացի պասիվ բոյկոտից (ուղղակի չօգտվել իրենց ծառայություններից), նաև խորհուրդ եմ տալիս ակտիվ և տեսանելի բոյկոտ անել Telcell ընկերությանը, որն իրենից ենթադրում է` մտնել սույն վճարային համակարգի էջ և անլայք անել, եթե լայքել եք և ՊԱՐՏԱԴԻՐ don't recommend անել էջը` դնելով ցածր գնահատական և նշելով Ահաբեկչությանը ֆինանասավորելու փաստը:
Ստորև տեղադրում եմ ահաբեկչությանը ֆինանսավորողների էջի հղումը` https://www.facebook.com/telcell.am/»: