Մի րոպե, մի րոպե, էսօր ուրիշ բանի համար ենք եկել. Փաշինյանը գոռաց գյումրեցի կնոջ վրա (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է` «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում:
Նա հետ հանդիպելու ակնկալիքով եկել էին գյումրեցիներ: Սակայն Փաշինյանը նրանցից ոչ մեկի հետ չէր ուզում խոսել:
Գյումրեցի մի կին փորձեց այնուամենայնիվ ներկայացնել իր խնդիրը, բայց երբ Փաշինյանը նրան չլսեց` կինը նեղսրտեց ու մի քիչ բարձր տոնով նկատեց, որ Փաշինյանը իրենց չի ուզում լսել:
Փաշինյանն էլ իր հերթին գոռաց կնոջ վրա.
«Մի րոպե, մի րոպե, մի գոռացեք, էսօր ուրիշ բանի համար ենք եկել: Իմ օգնական Նաիրի Սարգսյանը կլսի բոլորիդ խնդիրները, թողեք հիմա գնանք»,- ասաց Փաշինյանը, ապա Նաիրի Սարգսյանին հրելով դեպի քաղաքացիները` հեռացավ: