Այս պիղծ կոնվենցիային հավանություն են տվել նախորդ իշխանությունները
Արմեն Հարեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նոր տեսա որ Հայաստանում ստորահավաք է սկսվել ընդդեմ Ստամբուլյան Կոնվենցիայի, որի նպատակն է Հայաստանում արմատախիլ անել Քրիստոնեական արժեքներն ու ներմուծել 3րդ չեղած սեռի գաղափարը իրավական դաշտ: Հանուն ճշմարտության պետք է ասել, որ այս պիղծ կոնվենցիային հավանություն են տվել նախորդ իշխանությունները: Տես 2017 թ. Դեկտեմբերի 28ի կառավարության նիստի 49-րդ կետը:
Մեր երկիրը պետք է հետ կանգնի այս բանից և մերժի դրա վավերացումը:
Սիրելի Քրիստոնյաներ, դուք էլ մերժեք, աղոթեք, խնդրեք Աստուծո օգնությունը: Մեր երկիրը, որպես աշխարհում ուղղափառության վերջին ամրություններից մեկը, գտնվում է ահավոր հարձակման տակ ու դա կատարվում է կեղծ ուսուցումներով և օրենքներով: Միացեք, հաջորդ Չորեքշաբի, բոլորս միասին աղոթքի կանգենք ու Աստծուց խնդրենք ողորմություն և պահպանբություն ամենայն չարից: