«Ինքնաթիռի սրահը արագ ծխով լցվեց, բոլորը սկսեցին խուճապի մատնվել, գոռալ… կեցցե օդաչուն...». ուղևորը պատմում է մանրամասներ (տեսանյութ)
«Ինչ կարող եմ ասել, մեկնում էինք Երևան, ինքնաթիռը սկսեց թափ հավաքել, սրահը արագ ծխով լցվեց, շատ ուժեղ ծուխ լցվեց, բոլորը սկսեցին խուճապի մատնվել, գոռալ, ճչալ»։ Այս մասին ասել է այսօր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարված ինքնաթիռի ուղևորներից մեկը` ֆեյսբուքյան իր լայվով:
«Կեցցե օդաչուն, արագ արձագանքեց, ժամանակին կանգնեցրեց ինքնաթիռը, հետո բացվեցին փրկարարական մուտքերը, բոլորին ժամանակին տարհանեցին, հրշեջները ժամանակին հասան, մեզ հետ տարան օդանավակայան, կերակրեցին, ջուր տվեցին»,– ասում է ուղևորը` հուսալով, որ սպասվող թռիչքը ավելի հաջողված կլինի:
Հիշեցնենք, որ Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing-737 ինքնաթիռի տարհանման ժամանակ տուժել է 8 մարդ: Ծխի ազդանշանից հետո օդաչուները կանգնեցրել են թռիչքը: Ազդանշանը աշխատել է, երբ օդանավն արդեն եղել է թռիչքուղու վրա: Օդանավը Մոսկվայից թռչում էր Երևան: Ինքնաթիռի մեջ եղել է 187 մարդ: