ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 7,500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը (տեսանյութ)«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնիցԷլ որտեղի՞ց լինի Հայաստանը, երբ երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն գյուղացիներին համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն․ Զաքարյան
Տավուշի այդ 4 գյուղերն ադրբեջանական են, ՀՀ-ին չեն պատկանում, պետք է վերադարձնել․ Տավուշի մարզից ՔՊ պատգամավոր
Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդիպել են
Տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում. շինարարը կտուգանվի. ԿոստանյանՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինՓաշինյանը ՊԵԿ նախագահի առաջին նոր տեղակալ է նշանակվել
Խոշոր ու ողբերգական վթար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կա 4 զոհ և տուժած (լուսանկարներ)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր ՊուտինինԳազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում ենԱյսօրվանից սկսում եմ շարք, որն անվանում եմ «Զրույցներ պետության մասին»․ Փաշինյան․ մաս 1 (տեսանյութ)Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի․ Շառլ ՄիշելՈղբերգական դեպք՝ Սյունիքում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը«Мы тут не причем»․ Մոսկվան արդեն արձագանքել է պատերազմի սկսվելու մասին Փաշինյանի հայտարարությանըԵթե պետք է պատերազմով վախեցնեն ու առանց դրա խլեն այն, ինչն ուզում են խլել պատերազմով, ապա պատերազմը միակ շանսն է. Թյուրքագետ
Շաբաթվա վերջին Բաքուն կարող է պատերազմ սկսել․ Փաշինյանը զգուշացրել է տավուշցիներին
Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներԶախարովան արձագանքել է Պուտինին նախագահ չանվանելու Գերմանիայի ԱԳՆ-ի դիրքորոշմանըԳուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ»Դամասկոսի վրա իսրայելական մի քանի հրթիռ է խոցվելՀարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան առատ տեղումներՎարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․ «Հրապարակ»«Ամեն մարդ թող իր գործով զբաղվի. դա իր տիրույթում չէ». Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ» ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․ «Հրապարակ» Աննախադեպ երեւույթ «բարեգործությունների» պատմության ընթացքում. «Ժողովուրդ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Որպես ազգ մենք գիտակցո՞ւմ ենք, որ հենց այս պահին «քննարկում ենք» ՀՀ մաս-մաս հանձնումը թշնամուն. Ոսկանյան Բենիամին Նեթանյահուն քննադատել է արևմտյան դաշնակիցներինԿարծում եմ՝ կարող ենք դուրս գալ Ազգերի լիգայի խմբից. Հարությունյան Ըստ Փաշինյանի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները կհանդիպեն Սահմանազատման հարցով հանձնաժողովի հետ ԱՄՆ-ը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների հերթական արձակումըԲախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թուրքիան պատրաստվում է Պուտինի այցին ՆԱՏՕ-ն միջնորդ չէ հայ-ադրբեջանական բանակցություններում, բայց կոչ է անում խաղաղության
Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից հարձակվելու է, Ադրբեջանը՝ Ոսկեպարից
Արագածոտնի մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբերին, հայտնվել դաշտում. կա վիրավոր Ադրբեջանը դիտավորյալ տառապանքներ է պատճառում սահմանային բնակիչներին, նրանք զրկված են անվտանգ կյանքից Արցախին առնչվող հարցերը որպես սոցիալական բաղադրիչ ներկայացնելով՝ արժեզրկում են Հայրենիքն ու ապագան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին Նոր շրջանների վերամիավորումը հայրենիքի հետ ողբերգական ստացվեց, բայց մենք դա արեցինք․ Պուտին
Հասարակություն

«Ապարանի ոստիկանապետը կլյաուզնիկ է ու գործ սարքող, որդին էլ կեղծիքով ազատվել է բանակից». ապարանցիները դժգոհում են

Դեռ մեկ տարի առաջ, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր  ստուգել նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների որդիների զինծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը: 

Ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք բերված և զինվորական դատախազությանը տրամադրված տվյալների հիման վրա քրեական գործ հարուցելու օրինական առիթի և բավարար հիմքերի առկայությամբ հարուցվել են 6 քրեական գործ: 

Քննչական կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն էլ քրեական գործ է հարուցվել նաև Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանի որդու` Արամ Հայրապետյանի և նրա եղբորորդու` Հ. Հայրապետյանի նկատմամբ:

Ըստ ստացված տվյալների` երիտասարդները զինծառայությունից ազատվել են փաստաթուղթ կեղծելու միջոցով:

Աշոտ Հայրապետյանի որդին` Արամը, բանակից ազատվել է հիվանդության պատճառով, սակայն NEWSPRESS.am-ի աղբյուրների համաձայն` երիտասարդը առողջական խնդիրներ չունի:

Սակայն սա միակ օրինախախտումը չէ, որն իրականացվել է երիտասարդի ոստիկանապետ հոր թողտվությամբ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Արամ Հայրապետյանն ունի սեփական` Lexus ավտոմեքենա, սակայն այն վարելու փոխարեն, հանգիստ մաշում է հոր ծառայողական մեքենան` աչքի ընկնելով լկտի պահվածքով:

Սակայն դարձյալ սա ամենը չէ:

2018 թվականին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվեցին մի շարք անձիք, ովքեր զբաղվում էին Ապարանի սև հողերի անօրինական վաճառքով: Նախաքննությամբ պարզվել է, որ այս մադիկ, այսպես ասած, առք ու վաճառքից «նալոգներ» են տվել Աշոտ Հայրապետյանին, ով իր հերթին այդ գումարից բաժին է հանել Արագածոտնի մարզի ոստիկանության վարչության պետ Լևոն Յազիչյանին:

Չնայած այս ամենին, հիշյալ պաշտոնյաները դեռևս առոք-փառոք իրենց աթոռներին են ու հանգիստ շարունակում են պաշտոնավարել:

Խոսվում է նաև Աշոտ Հայրապետյանի կողմից իրականացվող դիրքի չարաշահման ու կոռուպցիոն մի երևույթի մասին ևս:

Արագածոտնի մարզպետարանի մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ, Ապարանի ոստիկանապետ Հայրապետյանը մարզի համայնքապետերից պարբերաբար գառ է պահանջում` ուտել-խմելու և «քեֆ քաշելու» համար: Մեր աղբյուրները փոխանցում են, որ գյուղապետերն ստիպված ձայն չեն հանում. վախենում են, քանի որ տեսնում են ոստիկանապետի ամենթողությունը և վստահ են, որ նրան մերժելու դեպքում, վերջինս «գործ կսարքի» իրենց գլխին:

NEWSPRESS.am-ը խոսել է նաև մի քանի ապարանցիների հետ: Վերջիններս նախ կասկածամտորեն մոտեցան մեր հարցերին, ապա խնդրելով չհրապարակել իրենց անունները` ասացին, որ Աշոտ Հայրապետյանը «սրբություն» չունի:

Մեզ զրուցակիցներից մեկն ասաց. «Այ բալա, ի՞նչ գործ ունես էդ կլյաուզնիկի հետ: Սաղի վրայով կանցնի, մարդկանց գլխին կսարքի, մենակ թե իր համար լավ լինի: Կաշառակերի մեկն ա»:

Մեր մյուս զրուցակցին էլ զարմացրեց այն, թե ինչու է մինչ օրս, երբ արդեն նոր իշխանություն է եկել, Աշոտ Հայրապետյանը շարունակում պաշտոնավարել:

Տեղեկություններ կան նաև, որ Աշոտ Հայրապետյանն իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում ձեռք է բերել տարածքներ և դրանք գրանցել կնոջ և իր որդու անունով:

Իսկ նրա ունեցվածքի մասին հրապարակումը` խոստանում ենք հաջորդիվ: