Դրանք իմ բնակիչները չեն. Իջևանում տեղի ունեցածի մասին խոսելիս` Տավուշի մարզպետը բորբորքվեց (տեսանյութ)
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր` հուլիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ամսի 17-ին Իջևանում տեղի ունեցած դեպքերին: Նա ևս մեկ անգամ փաստել է, որ այս պահին մարդկանց առաջարկվում է օրը 10000 դրամով աշխատանք, սակայն նրանք չեն ուզում աշխատել:
Մարզպետը չարձագանքեց դիտարկմանը, թե աշխատավարձ չեն տալիս.
«Դա մեկնաբանություն է և ես չեմ ուզում արձագանքել»,-ասաց նա: Եվս 2 հարցի պատասխանելուց հետո` նա բորբոքվեց` նշելով, որ ցուցարարները իր մարզի բնակիչները չեն, քանի որ ինքը մարդկանց այդ տեսակը չի ընդունում. «Իմ բնակիչը սահմանը պահող զինվորն է, իմ բնակիչը պապիկն է, ում որդին գնացել է սահման պահելու... իսկ նրանք բնակիչները չեն»,-ասաց մարզպետը:
Հարցին, թե ինչու է հրաժարվում տավուշեցիներից, մարզպետըպատասխանեց. «չեմ հրաժարվում, ուղղակի ասում եմ... ասացի արդեն ովքեր են ի բնակիչները, իսկ հիմա ուշանում եմ»:
Մանրամասները` տեսանյութում