Խոշոր վթար Ֆիլիպիններում. Զոհվել է 11 դպրոցական
Ֆիլիպինների Սեբու կղզում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 11 դպրոցական է զոհվել:
Ավտոբուսը, որը երեխաներին սպորտային միջոցառման է տանելիս եղել, կորցրել է կառավարումն ու ընկել ձորը: Մեծ թվով վիրավորներ, որոնց թիվը դեռ անհայտ է , տեղափոխվել են տեղի հիվանդանոց:
Շարունակվում են փրկարարական աշխատանքները: