Քաբուլում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
Քաբուլի համալսարանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի: Վիրավորվել է 26 մարդ, ավելի վաղ հայտնվում էր 4 զոհի և 16 վիրավորի մասին:
Պայթյունի պատճառը մոտակայքում կայանած ավտոմեքենային ամրացված պայթուցիկ սարքն է եղել: Պայթյունի տարածքում մի խումբ ուսանողներ են եղել, ովքեր սպասել են քննությունների սկսվելուն:
Պայթյունի պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի վերցրել իր վրա: