Իրանում հերքում են, որ անօդաչու թռչող սարք է խոցվել ԱՄՆ-ի կողմից
Իրանի պաշտպանության նախարարությունը հերքել է ԱՄՆ-ի տարածած տեղեկատվությունը, որ վերջինս Պարսից ծոցում իրանական անօդաչու սարք է խոցել:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ԱՄՆ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի ամերիկյան Boxer ռազմանավից իրանական անօդաչու թռչող սարք էր խոցվել, քանի որ վերջինս շատ էր մոտեցել ռազմանավին:
Դեպքի մասին հայտնել էր Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ Տանը լրագրողների հետ հանդիպմանը: