Մոսկվա-Երևան չվերթի օդանավի ուղևորներին տարհանել են. տուժել է 8 մարդ (տեսանյութ)
Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում Boeing-737 ինքնաթիռի տարհանման ժամանակ տուժել է 8 մարդ: Ծխի ազդանշանից հետո օդաչուները կանգնեցրել են թռիչքը: Ազդանշանը աշխատել է, երբ օդանավն արդեն եղել է թռիչքուղու վրա:
Օդանավը Մոսկվայից թռչում էր Երևան: Ինքնաթիռի մեջ եղել է 187 մարդ: