Հրդեհ Թբիլիսյան խճուղու մոտ՝ դատարանի և բնակելի շենքերի հարևանությամբ (տեսանյութ)
Այսօր, առավոտյան ժամը 6:30-ին հրդեհ է բռնկվել Արաբկիր վարչական շրաջանին պատկանող Թբիլիսյան խճուղու մոտ: Այրվել է Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում գործող
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի և կից գտնվող բնակելի շենքերի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքը:
NEWSPRESS.am-ի թղթակիցը դեպքի վայրից զանգահարել է 911 ծառայություն: Վերջիններս ժամանել են 15 րոպե հետո, երբ այրվել էր խոտը և մի քանի ծառեր: Բարեբախտաբար, հրդեհը չի հասել բնակելի տարածքին: