Ողբերգական վրաերթ Երևանում. 13-ամյա աղջնակը տեղում մահացել է. shamshyan.com
shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ից ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում 51-ամյա Վարդան Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 AՍ 299 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել Երևանյան խճուղու բնակիչ՝ 13-ամյա Արփինե Գևորգյանին։
Վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել է։
Փաստի առթիվ Վ. Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: