Ճապոնիայում անիմեի նկարահանող ստուդիայում հրդեհի հետևանքով 10 մարդ է մահացել
Ճապոնական Կիոտո քաղաքում անիմեի նկարահանմամբ զբաղվող ստուդիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով տասը մարդ է զոհվել: Նրանց մարմինները հայտնաբերվել է այրված եռահարկ շենքի երկրորդ հարկում:
Տուժածների թիվը հասնում է 40-ի, որոնցից 10-ի վիճակը ծանր է: Դեպքի ականատեսները փաստում են, որ հրդեհից առաջ ուժեղ պայթուն են լսել: Ըստ որոշ տվկալների, ոստիկանությունը մի տղամարդու է ձերբակալել, ով կասկածվում է միտումնավոր պայթյուն կազմակերպելու մեջ: