Լուսնային հետազոտության "Чандраян-2" ծրագիրը հուլիսի 22-ից վերսկսվելու է
Հնդկական տիեզերքի ուսումնասիրության կենտրոնը հայտարարել է, որ վերսկսում է լուսնային հետազոտության "Чандраян-2" ծրագիրը հուլիսի 22-ից:
Ծրագիրը նախատեսված էր եղել սկսել հուլիսի 15-ին, սակայն որոշ տեխնիկական խնդիրների պատճառով այն հետաձգվել էր: Ծրագրի ղեկավարները կարծում են, որ հենց այդ օրն է հարմար լուսին կայան ուղարկելու համար, քանի որ լուսնի դիրքն այդ օրերին առավել հարմար է գտնվում: Հաջորդ «հարմար պատուհանը» ծրագրի կազմակերպիչների խոսքերով, կբացվի սեպտեմբերին: