Մեզ համար տարբերություն չկա` մեր երկրի իրավունքը խախտում է ադրբեջանիցին, թե տեղացին. Տավուշի մարզպետը գոռաց բոլորի վրա (տեսանյութ)
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ժամանել է ոստիկանություն` հանդիպելու բերման ենթարկվածների հարազատներին: Այն ժամանակ, երբ մարզպետը հարցազրույց էր տալիս լրագրողներին, ոստիկանությունում գտնվողների հարազատները պահանջեցին բաց թողնել իրենց մտերիմներին:
Սա նյարդայնացրեց մարզպետին և նա բղավեց, որ պետության հետ ոչ ոք չի կարող խոսել շանտաժի լեզվով:
«Մեզ համար տարբերություն չկա` մեր երկրի իրավունքը խախտում է ադրբեջանիցին, թե տեղացին»,-ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում