Դերասան Քեվին Սփեյսիի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է
Ամերիկայի միացյալ նահանգներում դերասան Քեվին Սփեյսիի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է: Աստղը մեղադրվում էր սեռական ոտնձգությունների մեջ:
Դերասանի դեմ մեղադրանք էր ներկայացրել Ուիլյամ Լիթլը, ով հավաստիացնում էր, որ Սփեյսին իրեն հետապնդել էր երեկույթներից մեկի ժամանակ, որի մասին նա սմս հաղորդագրություններ էր ուղարկել ընկերուհուն, որոնք էլ հիմք էին հանդիսացել մեղադրանքի համար: Օրերս պարզ է դարձել,որ մեղադրող կողմը հետ է վերցրել մեղադրանքը: