Թուրքիան 9 միլիարդի կորուստ կկրի
Պենտագոնը հաշվարկել է Թուրքիայի կորուստներն այն բանից հետո, երբ վերջինիս դուրս են թողել F-35 ինքնաթիռների ստեղծման ծրագրից: Պայմանագրի խզումն Անկարային 9 միլիարդ դոլլար կարժենա:
Վաշինգտոնը որոշել էր Անկարային դուրս թողնել պայմանագրից, երբ վերջինս որոշեց ձեռք բերել ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգեր: Այժմ Թուրքիան չիկարող ստանալ գրոհային ինքնաթւռները, իսկ ԱՄՆ ու նրա դաշնակիցները ստիպված կլինեն Թուրքիայի փոխարեն նոր դաշնակից երկիր գտնել ինքնաթիռները վաճառելու համար: Թուրքիայում ԱՄՆ-ի այդ որոշումը մեծ սխալ են որակել: