ԱՄՆ-ն Եվրոպայում պահում է 150 ատոմային ռումբ
ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի ժամանակ անզգուշաբար բացահայտվել է ԱՄՆ-ի միջուկային զենքի պահպանման տարածքները Եվրոպայում:
Ըստ փաստաթղթի, ԱՄՆ -ն եվրոպական տարածքում 150 ռումբ ունի: Փաստաթուղթը հրապարակել էր պաշտպանության ու անվտանգության հարցերով խմբի անդամ Ջոզեֆ Դեյանը, սական շատ շուտ էլ այն ջնջվել էր համացանցից:
Լրատվամիջոցները հասցրել էին պահպանել փաստաթղթի տարբերակը, այն հրապարակել էր բելգիական De Morgen պարբերականը: Ըստ փաստաթղթի , ռումբերը պահվում են Բելգիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդերլանդների և Թուրքիայի ռազմաբազաներում: