Չինաստանում տղամարդը մեքենայով մխրճվել է մոտոցիկլետ վարող մարդկանց մեջ. կան զոհեր և վիրավորներ
Չինաստանի Ցզյանսու նահանգում մեքենայով անծանոթ տղամարդը մխրճվել է մոպեդներով մարդկանց մեջ: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Դրա հետևանքով երեք մարդ մահացել է, տասը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ դեպքը պատահականություն չի եղել, մեքենայով տղամարդը դիտավորյալ է վրաերթի ենթարկել մոպեդներով մարդկանց:
33-ամյա տղամարդը ձերբակալվել է, ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները: