«Արգելանքը հանված է». ՀՊՏՀ ռեկտոր
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի(ՀՊՏՀ) ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Ինչպես խոստացել էինք, տնտեսագիտական համալսարանում դասախոսական կազմն այս տարվա սեպտեմբերից էապես և շոշափելիորեն բարելավվելու է:
Մրցութային կանոնակարգի կարճաժամկետ արգելանքը հանվել է, ինչի շնորհիվ մրցույթի արդյունքները կկիրառվեն ամբողջ ծավալով:
Բազմիցս ասել եմ՝ այս գործընթացն ակնհայտ անհրաժեշտություն է և չունի այլընտրանք»: