Խոշոր ավտովթար Երևանում. ցեմենտ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է. shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Skania 113 M մակնիշի 981 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենան Դավիթ Բեկի պողոտայում, ժողովրդին հայտնի «Սարի Թաղի կալցեվոյից» դեպի հեռուստաաշտարակ տանող ճանապարհին, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորնեոր չկան:
Դեպքի վայր են ժամաել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ովքեր վարորդի և քաղաքացիների օգնությամբ փորձում են վերամբարձ կռունկով դարձի բերել մեքենան:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: